ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1969 թ. ծնվել է Էջմիածնի շրջանի Գայ գյուղում:
1985 թ. նկարահանվել է Հայֆիլմ կինոստուդիայում` "Մենք դեռ կհանդիպենք" ֆիլմում:
1986 թ. արծաթե մեդալով ավարտել է Գայի միջնակարգ դպրոցը:
1987 թ. սկսել է "Հայ միասնության խաչի" հիմնադրման աշխատանքները:
1988 թ. ծառայել է խորհրդային բանակում:
1990 թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի կինո-ֆոտո բաժինը:
1991 թվականից մինչ օրս "Հայ միասնության խաչ" բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է:
Վաղ հասակից զբաղվել է գրական գործունեությամբ.հեղինակ է բանաստեղծությունների "Ժառանգությունս խենթություն" (1999թ.), "Դուռս կիսաբաց" (2003թ.) և "Բաբելոնի ժառանգորդներ" (2008թ.) ժողովածուների:
Լուսանկարիչ է,ունեցել է անհատական ցուցահանդեսներ.
1987 թ. Երևանում,
1988 թ. Գորկիում,
2001 թ. Թեհրանում,
2004 թ. Էջմիածնում,
2004 թ. Հորդանանում,Սիրիայում,Իսրայելում,
2008 թ. Հալեպում,Դամասկոսում:
2007 թ. նկարահանվել է Շիրին Անդերսոնի "Չարենցի հետքերով" ֆիլմում:
2007 թ. նկարահանված "Մի' լքիր քո բնօրրանը""Քիթդ մի' խոթիր ուրիշի գործերի մեջ""Սպիտակ ստրկություն" ֆիլմերի ռեժիսոր է: